ամեն վայրկյանի կռիվը

ամեն վայրկյանը կռիվ ա, ամեն մի փոքր բանի համար կռիվ եմ տալիս ու թվում ա, թե էս պրոցեսն անվերջանալի ա։ Դե երևի կարամ չտամ, բայց առանց կռվի չի ստացվում, առանց էդ էլ պարտությունը անխուսափելի ա։ Չգիտեմ ինչի ա իմ հետ միշտ սենց, ես միշտ չեմ հարմարվում էս աշխարհի փոքրիկ անարդարությունների հետ։ Բայց էդ ոչ մեկին պետք չի, էդ ծիծաղելի ա բոլորի համար, որովհետև էդ բոլորը վաղուց սովորել են ապրել անարդար միջավայրում, իրենց ինչ-որ տեղ էդ ձեռ ա տալիս։ 

իմ կյանքում խաղաղությունը միշտ պատերազմի հետ ա. խաղաղություն, հետո պատերազմ, խաղաղության հետ պատերազմ ... իրար հաջորդող էս էպիզոդներում ես էլ իմ սեփական կռիվն ունեմ, որտեղ իմ բանակը թույլ ա, շատ թույլ։

հոգնում եմ անընդհատ ինքս ինձ հետ էս մենախոսություններից, անընդհատ ինչ-որ բան փնտրելուց, որ երբեք չեմ գտնում։ Էդ անտեսանելի, չարաճճին ու անշոշափելին, որի տեղը ոչ ոք չգիտի։

վերջում էլի մնում ա նույն կոտրած տաշտակը ու ես՝ էլի իմ միամիտ հավատով, որ մի օր հաստատ իմ կռիվն ինձ հաղթանակ կբերի։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից