Ինչ-որ տողեր

Քո մասին կարդում եմ թերթերում։
Քո ձայնը մեկ-մեկ մոռանում եմ քնելիս, երբ ուզում եմ մտովի հիշել։
Քո ձեռագիրը անորոշ ա, անհասկանալի։ Դու առեղծված ես՝ հորինած իմ մտքերում ու մտքերից։
Քեզ փողոցներում չեմ տեսնում, դրա համար էլ վաղուց փողոց դուրս չեմ գալիս, որովհետև ինձ մեկ ա, թե էդտեղով ովքեր կանցնեն, ում օծանելիքի բույրը քամին շաղ կտա, որովհետև գիտեմ՝ հաստատ քոնը չի, հաստատ դու չես։

Մեր երթուղիները տարբեր են, կանգառները՝ հեռու, մտքերը՝ անջատ։ Դու սիրում ես էն, ինչ ես չեմ սիրում։ Ու երևի հակառակը։

Ինչ-որ իսպանական սերիալի ա նմանվում էս ամենը, մենակ թե մենք իսպանացիներին չենք հասնի. իրենք ավելի տաքարյուն են ու կրքոտ։ Մեր մոտ սառնությունն ու ռեալիզմը շատ ա, չափազանց շատ։ Ցուրտ ա, բայց օդ չկա։ Գոռում եմ. արձագանք չկա։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից