լարախաղացի նման

ինձ էս սովորականությունը չի հերիքում, ինչի ա, որ բոլորը հաշտ են դրա հետ, իսկ ես ամեն օր կռիվ եմ տալիս, ես էս մոլորակից չեմ, ձեր մոլորակից չեմ, ինձ էս առօրյա վիճակներում չեմ սիրում, ինձ սիրում եմ, երբ քայլում եմ բարակ թելերի վրայով լարախաղացի նման, իսկ լարախաղացները սովորական չեն, իրանց մեջ մի բան կա, որ չկա ուրիշ ոչ մեկի մեջ: ես անընդհատ թելեր եմ փնտրում, բարակ թելեր, որ քայլեմ, թռնեմ դրանց վրայով, որ թևերս հագենան բարձրությունները զգալու անհագ ծարավից, էս անհրապույր ցածրություններից արդեն զզվել եմ։ չգիտեմ էս ինչ մոլուցք ա, որ էկել կպել ա ինձ, բայց ինքն արդեն դարձել ա իմ ինքնության մի մասը, ես վազում եմ իրա հետևից, չեմ կանգնում. հետագիծը մի քիչ պարզ չի, բայց թքաաա՜ծ, ես կգտնեմ, ես հաստատ կգտնեմ, թևերս էլ չեն դիմանում, ուզում են բացվել, պետք ա կերակրել էն փոքրիկ աղջկան, ով իր պատուհանից նայում էր դուրս ու մտածում, որ էդ աշխարհի գույներին մի օր իր սեփական երանգներն ա ավելացնելու: էս տողերը, որ գրում եմ, էնքան վեր են ձեր սովորականություններից, էնքան հեռու են ձեր առօրյա բամբասանքներից, անկ...