Սև ուրբաթն ու բռով երջանկությունը

Սև ուրբաթներին ես կքայլեմ փողոցներով՝ փորձելով գտնել էն խանութը, ուր 50% զեղչով վաճառքի հանված կլինի մի բուռ "կատարյալ" երջանկությունը ։ Ես կփորձեմ մտքով գտնել էդ խանութը՝ հասկանալով, որ անկախ նրանից՝ ուրբաթը սև է, թե վարդագույն, իրականության մեջ երբեք չեմ գտնի նման խանութ։ Ու կշարունակեմ քայլել պրոսպեկտի՝ անձրևից թրջված ասֆալտով՝ տեսնելով կիսաբրենդային խանութները, սակայն պատկերացնելով ինձ իմ երկար փնտրած ու օդի մառախուղից հորինած խանութի կողքին։ Սև ուրբաթն ինձ չերջանկացրեց, որովհետև ես երկար փնտրեցի ու չիմացա, թե որտեղ գտնեմ իմ մի բուռ երջանկությունը 50% զեղչով։ Ախր, ով է տեսել, որ երջանկությունը զեղչով գտնես, էն էլ՝ մի բուռ երջանկությունը։) Դա էն քիչ երևույթներից ա, որ ոչ զեղչվում է, ոչ էլ առավել ևս վաճառվում։ Գրողը տանի, սև ուրբաթները նորից խաբում են մեզ։ Հավատացնում, թե եթե զգեստի պիտակի վրա 70.000 դրամը ջնջված ու 35.000 է գրված, ուրեմն այո, մենք հաջողակ ենք. չէ՞ որ բոլոր խոշոր բիզնեսմեններն ու իրենց համար աշխատող մարքետոլոգները մեր հանդեպ բարի են գտնվել։) ...