Posts

Showing posts from January, 2026

Դանայան տակառ

Image
  Դու զգացել ե՞ս ինչ ծանր ու բարդ ա գիտակցելը, որ անվերջ ջուր ես լցնում տարայի մեջ, որը հատակ չունի ու միշտ նույն հիմար հավատով սպասում, որ էդ տարան ի վերջո կլցվի.. զգացե՞լ ես՝ ինչ քամող ա ինքդ քեզ խաբելու, ինքդ քեզ հիմարացված զգալու պրոցեսը, որը չի դադարում, սեզոնային անձրեւների պես թափվում ա գլխիդ, որից ոչ հովանում ես, ոչ մաքրվում, հակառակը, ինչքան կեղտ ու փոշի կա գալիս լցվում ա վրադ…  Փչացել ա, ինչ-որ բան ներսումդ փչացել ա, կամ ծերանում ես, փոքրիկս, չգիտեմ քեզ ոնց օգնեմ, ոնց բուժեմ,  Միակ լավ բանն էն ա, որ հասկացել ես երեւի, որ չեն օգնում ոչ ընկերուհիների հետ երկար խոսակցությունները, ոչ մոտիվացիոն գրքերը, ոչ լայֆ քոուչների դատարկ մտքերը, որոնք միշտ հակասում են իրենց սեփական կյանքի որակին. խոսում են հաջողությունից, երբ իրենք իսկ դեռ չեն ճաշակել էդ մեծ ու անտեր հաջողության համը.. Դու արդեն գիտես, որ էդ սեզոններին պետք ա քեզ հանգիստ թողնես, ավելին ասեմ՝ բանի տեղ չդնես ինքդ քեզ, լացես, ոռնաս, հաց ուտես, գժի պես պարես, երգես բարձր՝ անգամ եթե հարեւանդ զզվել ա ձայնիցդ ո...