Եսիմ, է

Որոշեցի քաղաքի անտանելի շոգից հանկարծակի ու միանգամից փախչել։ Ինչ-որ բանից փախչելու միտքը միշտ ինձ հետ է։ Չգիտես ինչի միշտ թվում է, թե ուրիշ տեղ գնալով ուրիշ կլինեն նաև մտքերս, գործողություններս, սովորություններս։ Բայց չէ։ Ես մի տեսակ հանդուրժող եմ դարձել շրջապատի բացասական էներգիայի ու ֆշշացող հայացքների հանդեպ։ Երևի դրանից էլ ներսումս ներդաշնակությունը խաթարվում է, շոգն էլ մի կողմից։ Համեստություն չէ, այլ երևի պարզապես մտածում եմ, որ չարժե ուշադրություն դարձնել մանրուքների վրա։ Դրանք փոքրիկ բարիերներ են, որ պետք ա հաղթահարես միշտ։ Ու լուռ։ Անտանելի ա դառնում էդ լռությունը։ Չեմ սիրում լուռ մարդկանց։ Չեմ սիրում լուռ մտքեր։ Լուռ երազանք։ Լուռ սեր։ Չեմ սիրում։ Հա երբեմն պետք ա ուղղակի վեր կենալ ու գնալ հեռու էդ աղմուկից, իրար գզվրտող ու երթուղայինում գոռգռացող կանանցից, ծխող վարորդներից, հերթը խախտող ու անհանդուրժող մարդկանցից, իրենց երևակայող, տնօրենի հետ սուտի քփություն անող ենթականերից...ուղղակի պետք ա վեր կենալ ու գնալ՝ թեկուզ մի քանի օրով, ինքդ քո մեջ պարփակվելու, հայել...