Լոսթ քնեքշըն before sunrise

Քո կյանքի պիկին հասնելու համար պետք ա հաղթահարես նախապիկյան ձանձրույթը, հետո գաղափարախեղդ լինես ու զգաս անզորության ծանրությունը: Պիտի էներգիադ ներսից հոշոտի քեզ, սիրես էն մտքերը, որոնք գլխումդ ծնվում են, երբ դու պառկած նայում ես առաստաղին, ու երբ Նեմրայի երգի քնեքշընները մոտդ գաղափարական խանգարում են առաջացնում: Ու երբ սիրեցիր իրենց, ելք փնտրես, ճեղքես ճանապարհ` իրենց շոշափելի դարձնելու: Գնաս, դռներ թակես, ու էդ դռներն անպայման պիտի շրխկացնեն վրադ` շատ ուժեղ: Էնքան ուժեղ, որ էդ ձայնից սիրտդ ցավա, որ լացես, որ ուզես հրաժարվել էդ գաղափարներից, որ վախենաս դրանցից: Բայց շարունակես քայլել` մաքրելով ճամփաները, մաշելով ժամանակդ ու կոշիկներդ, ու ծամածռելով դեմքդ: Պետք ա անկումն զգաս, քո ազատ անկումը, որ հետո վերևներում, պիկին հասնելուց հետո, բարձրությունից գլուխդ չպտտվի: Սիրիր անկումներդ. ասում են դրանք մոտիվացիա են: Իսկ մոտիվացիան կյանք ա, սեր ա, լույս ա: Իսկ երբ հորդ անձրևներից հետո տան հոսանքն հանկարծ անջատվում ա, ներքին մոտ...